Մանրամասներ «Դիվա» գիշերային ակումբի մոտ հնչած կրակոցներից և դանակահարությունից. Ոստիկանության տեսանյութը
Բագրևանդի փողոցում հունիսի 23-ին «Դիվա» գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը տեսանյութ է տարածել:
Հունիսի 23-ին ակումբի հաճախորդները ալկոհոլի ազդեցության տակ են եղել և ներսում խոսակցությունը շարունակել են փողոցում: Հնչել են կրակոցներ, երկու հոգի էլ դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց:
Գազային ատրճանակից կրակոցներ արձակողին վնասազերծել էին կարմիրբերետավորները: Երևանի բնակիչ 25-ամյա Գագիկ Գ.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն, իսկ դանակահարողը, որ Գագիկ Գ.-ի ազգականն է, փախել էր:
29-ամյա Մերուժան Դ.-ն ավելի ուշ ներկայացել է ոստիկանություն և խոստովանել, որ ինքն է եղել դանակահարողը: