Չեմ հասկանում, թե ինչու են որոշ մարդիկ դրամատիզացնում գերագույն գլխավոր հրամանատար պաշտոնը. Կարպիս Փաշոյան
Հայաստանի առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որտեղ ակնարկում է Արմեն Աշոտյանի կատարած գրառմանը: Աշոտյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանի ծնունդը՝ կատարելով հետևյալ գրառումը.«Շնորհավոր ծնունդդ, Գերագույն գլխավոր հրամանատար»
«Ես պարզապես չեմ հասկանում, թե ինչու են որոշ մարդիկ դրամատիզացնում գերագույն գլխավոր հրամանատար պաշտոնը: Ինչ-որ զգացմունքացունց պաթոս են հաղորդում այդ բառին: Եվ շատ էլ ի զուր, քանի որ դա սովորական հաստիք է՝ սահմանադրությամբ ամրագրված: Ի դեպ նոր սահմանադրությամբ «գլխավոր»-ը դուրս է մղվել և մնացել է միայն գերագույն հրամանատար տարբերակը (Հոդված 155):
Նույն պաթոսը գործում է նաև սպարապետ բառի դեպքում: Դա էլ է սովորական հաստիք, բայց արդեն միջնադարյան Հայաստանի համար»,- գրել է Փաշոյանը: