Բակո Սահակյանն ընդունել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ընդունել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են կրթության եւ գիտության բնագավառում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: