Հույս ունեմ՝ դեռ չենք մեծացել, տեսնենք. Նիկոլ Փաշինյանը՝ 5-րդ երեխան ունենալու մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ նշեց. «Ես 4 երեխա ունեմ, նրանք, ովքեր դեռ չունեն 4 երեխա, ես կոչ եմ անում, որ անպայման ունենան 4 երեխա: Մենք էլ, հույս ունեմ՝ դեռ չենք մեծացել, տեսնենք»:
Այն հարցին, թե ինչու է նա կոչ անում, որ ամեն մի հայ ընտանիք ևս մեկ երեխա ունենա, Փաշինյանը պատասխանեց՝ կոչ անելու համար նախ իր ընտանիքը պետք է օրինակ ծառայի: