Ես՝ որպես կռված տղա, համարում եմ դա շանտղություն․ Ջերմուկի Համո
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ազատամարտիկ, ԵԿՄ վարչության անդամ, ԵԿՄ Վայոց ձորի մարզխորհրդի նախագահ (1999 թվականից), ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Մուշեղ Բաբայանը՝ Ջերմուկի Համոն ասել է, որ իր կարծիքը դեռևս 10-15 տարի առաջ է հայտնել Մանվել Գրիգորյանի մասին։
«Ես մի 10-15 տարի առաջ եմ ասել իմ կարծիքը։ Ես հոգով երկրապահ եղել ու կմնամ։ Իսկ այս վերջին օրերի պատմությունները, ես՝ որպես հայ, որպես կռված տղա համարում եմ շանտղություն, դավաճանություն։ Դա անելու բան չէր»։