Ոստիկանության հատուկ գործողությունները՝ ԵԿՄ վարչությունում (տեսանյութ)
Ինչպես արդեն հայտնել ենք, Ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացնում «Երկրապահ կամավորականների միության» շենքում:
Ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 16-ին ոստիկանությունում հաղորդվել էր 1964 թ. ծնված Պետրոս Ա.-ի կողմից ապօրինի զենք պահելու մասին: Ոստիկանության ծառայողները պարզել էին, որ Պետրոս Ա.-ն Ավան Առինջ 1-ին մ/շ. թիվ 7 հասցեում գտնվող ԵԿՄ գրասենյակի նախագահն է: