Հեղափոխության ամիսներին ՀՀ տնտեսությունն աճել է 5.4%-ով. պաշտոնական
Հայաստանում այս տարվա ապրիլ-մայիսին ծավալվող հեղափոխական գործընթացների ժամանակ հատկապես նախկին իշխանությունները շատ էին խոսվում տնտեսության վրա քաղաքական ոչ կայուն վիճակի բացասական ազդեցության մասին:
Սակայն պաշտոնական տվյալները հակառակն են փաստում. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի տնտեսությունն աճել է: Ըստ պաշտոնական տվյալների, 2018թ. մայիսին՝ 2017թ. Մայիսի համեմատ տնտեսությունն աճել է 5.4%-ով: Իսկ 2018թ. մայիսին՝ 2018թ. ապրիլի համեմատ աճել է 10.4%-ով: Հատեքրքիր է նաեւ, որ 2018թ. հունվար-մայիսին՝ 2017թ. հունվար-մայիսի համեմատ տնտեսական աճը կազմել է 8.6%։