Փրկություն հայկական դժոխային կենդանաբանական այգուց. բրիտանական պարբերականի անդրադարձը Մանվել Գրիգորյանի ամառանոցի արջերի մասին
Էջմիածնում գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող ամառանոցում պահվող կենդանիների պայմաններիը և նրանց ազատ արձակման հարցին անդրադարձել է բրիտանական Daily Mail պարբերականը
«Փրկություն հայկական դժոխային կենդանաբանական այգուց», - այսպես է որակել պարբերականը արջերի ազատ արձակման հարցը:
Մինչ այդ Կենդանիների փրկության միջազգային բարեգործական կազմակերպությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր տեսանյութ, թե ինչպես են աշխատակիցներն ազատում փոքրիկ վանդակներում պահվող արջերին: Ըստ աշխատակիցների, առաջին արջը պետք է լիներ 5-6 տարեկան, սակայն, պարզվում է, որ կենդանին ավելի մեծ է, պարզապես փոքր է երևում:
«Կենդանու վատ սնվելն է թերևս պատճառը, որ փոքր է երևում»,- գրում է բրիտանական պարբերականը:
Ավելի վաղ FPWC (Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets) հիմնադրամը հայտնել էր, որ տեղափոխել է արդեն նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում գտնվող արջերին։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հաշվառվել են 5 գորշ արջ, 1 վագր, 8 քարայծ, 1 եղնիկ,2 սիրամարգ և այլ հավազգիներ։