Ոչ մի բան հեշտությամբ չի տրվում. Ռազմիկ Հովհաննիսյան (տեսանյութ)
Օտարության մեջ քաջալերման կարիք է զգացվում: Ոչ մի բան այստեղ հեշտությամբ չի տրվում: Այս մասին ասում է Ռուսաստանաբնակ հայ երգիչը, ով վերջերս հանդիսատեսի դատին հանձնեց իր հերթական ուրախ երգն ու տեսահոլովակը: Չնայած երգը ռուսերեն է, սակայն երգն ունի հայի բառապաշարում իր ուրույն տեղն ունեցող «Ցավդ տանեմ» վերնագիրը:Հենց այս արտահայտությունն էլ երգիչն ամենից շատն է ասում օրվա ընթացքում:
Երգի երաժշտության հեղինակը հենց ինքը՝ երգիչ Ռազմիկ Հովհաննիսյանն է: Երգիչը նշում է, որ արտերկրի ու հայ հանդիսատեսի միջև տարբերություն չի զգում.ասում է՝ բոլորն էլ ջերմ են:
Հարցին, թե որն է այն կետը, որին ձգտում է հասնել նա, նշեց, որ իր համար կարևորն այն է, որ հանդիսատեսը միշտ սպասի իր ստեղծագործական նորություններին ու սիրի իր երգերը:
Ռազմիկ Հովհաննիսյանը ապրում է Հայաստանից դուրս, սակայն երգիչը վստահեցնում է, որ ամեն ինչ կանի,որպեսզի իր երեխաները օտարության մեջ չապրեն: