Անդրեի և խորհրդավոր անծանոթուհու ջերմ համբույրը
Երգիչ Անդրեն օրերս անակնկալի է բերել ընկերներին և երկրպագուներին՝ Instagram-ի իր էջում հրապարակելով հերթական լուսանկարը, որում նրա կողքին ժպտում էր մի խորհրդավոր անծանոթուհի:
Անդրեն իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որտեղ համբուրում է անծանոթուհուն: Սակայն, Անդրեի այսօրվա հրապարակումը ևս ոչ հաստատում, ոչ հերքում է այն փաստը, որ Հայաստանի շոուբիզնեսի ցանկալի փեսացուներից մեկը ընտրյալ ունի:
Նա խորհրդավոր գեղեցկուհու հետ լուսանկարը ոչ մի կերպ չի մեկնաբանել, փոխարենը երգչի միկրոբլոգի հետևորդները շտապել են մեկնաբանության հատվածում Անդրեին և լուսանկարում նրան ուղեկցող անծանոթուհուն մեծ սեր եւ երջանկություն մաղթել: Անգամ լուսանկարում Անդրեի կողակցի ազգությունն են քննարկել:
Ավելի վաղ, Անդրեն նույն այս գեղեցկուհու հետ լուսանկար էր հրապարակել, որը նա կրկին չէր մեկնաբանել, իսկ Նազենի Հովհաննիսյանը անգլերենով գրել էր. «Հրաշալի լուսանկար: Սերը օդում է»: