Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները՝ Երևանի Մայր եկեղեցում (տեսանյութ)
Հունիսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը, որը տարիներ առաջ հռչակվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ուխտի օր: Այս առիթով Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ, հավատացյալների երկրպագության և օրհնության համար եկեղեցի տարվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ավանդատուն-թանգարանում պահվող սրբի մասունքները: