Ծաղկավոր զգեստներին փոխարինելու են գալիս բալի նկարով զգեստները (լուսանկարներ)
Ամառն իր տաք օրերով արդեն եկել է: Բայց մինչ ծաղկավոր զգեսներդ զգեստապահարանից դուրս բերելը, կարևոր է չկենտրոնանալ և նորից ընտրել ծաղկավոր կտորները: Բալի նկարներով հագուստը զգեստապահարանդ թարմացնելու հիանաի միջոց է: Այո՛, ծաղիկներին փոխարինում է միրգը, սակայն վստահաբար կարող ենք ասել, որ չեք նմանվի «քայլող պիկնիկ»-ի:
90-ականներից ոգեշնչված, ուրախ դիզայնը դեռևս երևաց փետրվարի սկզբին, և մեկ ամիս անց HVN ապրանքանիշը՝ համագործակցելով Champion -ի հետ, ցուցադրեց ամբողջությամբ բալերի նկարներով հավաքախու. այդ թվում՝ սվիտեր, շորտեր և գլխարկ: