ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա
Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ, սիրելի հայրենակիցներ.
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ Հատուկ քննչական ծառայությունում իմ կողմից ներկայացրած հաղորդման հիման վրա նախապատրաստվում են նյութեր:
Երեկ ինձ հրավիրել են ՀՔԾ, և ես բացատրություններ եմ ներկայացրել հաղորդման վերաբերյալ:
Խնդրում եմ ՀՔԾ քննիչին՝ այսուհետև իմ FB միկրոբլոկում տեղադրված մամուլի հրապարակումները դիտել որպես հանցագործության մասին հաղորդում»: