Չի կարող լինել մի պաշտոնյա, որը կարող է իրեն թույլ տալ օրենքով իրեն չվերապահված իրավասություններ. Պապիկյան
Այսօր Հայաստանում չի կարող լինել մի պաշտոնյա, որը կարող է իրեն թույլ տալ օրենքով իրեն չվերապահված իրավասություններ: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, կռավարությունում լրագրողներին ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով այն հարցին, որ Կառավարության որոշ նշանակումներ հանրությունը կոռուպցիոն բնույթի հետ է կապում:
«Երբ մենք խոսում ենք նոր իրավիճակի մասին մենք ասում ենք, որ Հայաստանում այլևս գեարակա է օրենքը, անկախ մարդու քաղաքական անցյալից, անկախ նրա նախկին կենսաձևից այսօր Հայաստանում չի կարող լինել մի պաշտոնյա, որը կարող է իրեն թույլ տալ օրենքով իրեն չվերապահված իրավասություններ և բնականաբար յուրաքանչյուրը կպատժվի սահմանված կարգով, օրենքով»,- ասաց նա:
Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե մարզպետերը կադրային ջարդ են սկսել, և օրինակ Շիրակի մարզպետը հայտարարել է, որ պահակից մինչև փոխմարզպետ փոխելու է, նախարարն ասաց. «Չի կարող նման բան լինել, կարող է լինել հետևյալը, էնտեղ կան հայեցողական պաշտոններ,որը մարզպետը իր հայեցողությամբ կարող է փոխել , եթե աշխատակազմն է, իսկ մնացածը լինում է մրցութային կարգով, այս պահին մրցույթներ անցկացվել պարզապես չեն կարող, որովհետև փոփոխություն է տեղի ունենում նաև քաղաքացիական ծառայողի ւնտիտուտում և հուլիսի 1-ից հետո դա իրականացնել պարզապես հնարավոր չէ, այնպես որ հանգիստ եղեք»:
Լրագրողի հարցին, թե Կոտայքի մարզպետը հորդորել է քաղաքապետին հրաժարական տալ, սակայն դա մարզպետի իրավասությունների մեջ չի մտնում, այսինքն մարզպետը չի կարող ՏԻՄ մարմնի ղեկավարին նման բան ասել, Սուրեն Պապիկյանը նշեց, որ իրոք մարզպետը նման իրավասություն չունի և ինքը չի կարծում, որ Կոտայքի մարզպետն իրեն նման բան է թույլ տվել:
Լրագրողի դիտարկմանը, որ մարզպետը անձամբ հաստատել է, որ նման բան է եղել, նախարարը նշեց, որ ինքը նման լուրերի չի հանդիպել: