Արմեն Սարգսյանը մեկնել է Արցախ
Նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրավերով այսօր առավոտյան մեկնել է Արցախ:
Այս մասին հայտնում է երկրի ղեկավարի մամուլի գրասենյակը:
Նշենք, որ այսօր մամուլը անդրադարձել էր այն հանգամանքին, որ ՀՀ նախագահը մինչ օրս Արցախ չի այցելել, թեև արդեն հասցրել է մեկնել Ռուսաստան և Վրաստան: