Վաղը Ազգային ժողովում ընտրություններ են
Հունիսի 13-ին Ազգային ժողովում տեղի կունենան Սահմանադրական դատարանի դատավորի ընտրություններ։
ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը տեղեկացրեց, որ ՍԴ անդամի ընտրությունները կկայանան ժամը 11:00-ին։
Նշենք, որ ՍԴ դատավորի թեկնածուն Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ներկայացված դատավոր Ելիզավետա Դանիելյանն է։