Որքա՞ն է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ունեցվածքը
ՀՀ կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը Armtimes.com-ի փոխանցմամբ հունիսի 10-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:
Նախարար Հարությունյանը, որպես անշարժ գույք հայտարարագրել է բնակարան բազմաբնակարան շենքում: Շարժական գույք` ավտոմեքենա, նախարարի հայտարարագրում չկա:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, Արայիկ Հարությունյանի դրամական միջոցները կազմել են 480 հազար դրամ:
2018 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնը ստանձնելու օրը Հարությունյանի եկամուտները կազմել են 1 մլն 841 հազար 688 դրամ, որից 468 հազար 688 դրամը գոյացել է աշխատավարձից, 833 հազար դրամը գոյացել է փոխառություններից (վարկեր), 320 հազար դրամը գոյացել է մեկ այլ փոխառությունից, եւ 220 հազար դրամը գոյացել է աշխատավարձից: Հավանաբար, նախարարը զուգահեռ երկու աշխատանք է կատարել, դրա համար էլ տարբեր նշումներ է կատարել: