Հովհաննես Սահակյանը՝ ՀՀԿ ապագայի մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Հովհաննես Սահակյանն իր հրաժարականը անձնական որոշում է համարում:
«Որևէ մեկը չի ասել դիմում գրի, ոչ մեկից նեղված կամ նեղացած չեմ»,- Կոմիտասի անվան պանթեոնում Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննես Մանուկյանը:
Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին, նա նշեց, որ կդժվարանա որևէ կանխատեսում անել. «Ընտրություններից երկու ամիս առաջ կզբաղվենք այս հարցով, դեռ դրա ժամանակ չէ: Հիմա շանսերից և դիրքերից խոսելը շատ սխալ է, մենք չգիտենք ովքեր են մասնակցելու, ինչ ձևաչափով, ընդհանրապես, քաղաքական դաշտում կա մեկ թեզ՝ մինչև մեկ տարի պետք է լինեն արտահերթ ընտրություններ»:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ն լքածներին, Հովհաննես Սահակյանն ասաց. «Հիմա այնպիսի իրավիճակ է, որ որևէ մեկին չես կարող մեղադրել: Յուրաքանչյուր մարդ իր մոտեցումները, պատկերացնումները, հեռանկարներն ունի»: