Սփյուռքի նախարարը հայտնել է «Արի տուն» ծրագրի մեկնարկի հավանական ժամկետը
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը նախանշեց «Արի տուն» ծրագրի մեկնարկի հավանական ժամկետը՝ օգոստոսի 9-10-ը: Աս մասին նախարարն աասել է լրագրողների հետ ճեպազրույցում:
«Արի տուն» ծրագրի մեկնարկի ժամկետն ավելի կոնկրետ կհայտարարենք հունիսի 13-ին, բայց ամենայն հավանականությամբ այն կլինի օգոստոսի 9-10-ին: «Արի տուն»-ը և մյուս ծրագրերը նախարարության մեր թիմի աշխատանքի ընթացքում արդյունավետ են լինելու: Բոլոր այն ծրագրերը, որոնք մենք չենք կասեցրել և իրականացնում ենք, լինելու են նպատակաուղղված կոնկրետ արդյունքի»,-ասաց Հայրապետյանը:
Նրա կարծիքով՝ ծրագրի բուն նպատակը ոչ այնքան հայրենադարձությունն է, որքան երիտասարդների՝ հայրենիքի հետ կապի ուժեղացումը: Դա ևս մեկ քայլ է Հայաստանի հետ կապն ամրապնդելու համար: Շատերը նախկինում երբևէ չեն եղել հայրենիքում: «Բացի այդ, ծրագրի մեջ մտցված է կրթական բաղադրիչ՝ լեզվի, պատմության դասընթացներ, մշակութային ժառանգությանը ծանոթացում, ճանաչողական այցեր»,-ասաց նախարարն ու հավելեց, որ պատրաստվում են դրանք լիովին իրագործել: