Ով է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը. Նարեկ Բաբայանի կենսագրությունը
Ինչպես արդեն հայտնել ենք‚ ՀՀ վարչապետի որոշմամբ Նարեկ Բաբայանը նշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ:
Ծնվել է 1984թ. հունիսի 17-ին, Երևանում:
2001թ-ին ավարտել է Երևանի թիվ. 185 միջնակարգ և Չայկովսկու անվան երաժշտական դպրոցները:
2001-2005թթ-ին սովորել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի որոկավորում:
2005-2007թթ-ին ծառայել է ՀՀ Զինված Ուժերում, պահեստազորի լեյտենանտ է:
2007-2009թթ-ին աշխատել է որպես ջրամատակարարման, ջեռուցման և հովացման համակարգերի տեղակայման մասնագետ:
2009-2011թթ-ին աշխատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, որպես առաջին կարգի մասնագետ գիտելիքի տնտեսության բաժնում։
2011-2012թթ-ին եղել է նույն նախարարության փոքր և միջին ձեռնարկատիրության վարչության առաջատար մասնագետ:
2013-2018թթ-ին աշխատել է Մտավոր սեփականության գործակալությունում՝ որպես գյուտերի և օգտակար մոդելների բաժնի գլխավոր մասնագետ-փորձագետ:
2008թ. մարտի 1-ից հետո եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության հիմնադիրներից:
2013թ-ից «Քաղաքացիական Պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման անդամ է:
2015-2016թթ-ին եղել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ:
2017թ․ ԱԺ և Երևան քաղաքի ընտրություններին եղել է «Ելք» դաշինքի նախընտրական ցուցակում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրված թեկնածու։
Ամուսնացած է պատգամավոր Լենա Նազարյանի հետ: