Սադրիչների թվում էին ճեմարանի սաներ և սարկավագներ. առանց հոգևորականի համազգեստի եկել էին «Վեհափառ» բղավելու և թվաքանակ ապահովելու (լուսանկարներ)
Երեկ, հունիսի 10-ին, Սբ. Պատարագի ավարտից հետո Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու բակում, որտեղ Գարեգին Բ կաթողիկոսի հրահանգով հավաքվել էին մի խումբ սադրիչներ Ապարանից, Էջմիածնից և հարակից գյուղերից, տեղի ունեցավ հրմշտոց և ծեծկռտուք:
Ցավոք, սադրիչների թվում էին նաև հոգևորականներ` Գևորգյան ճեմարանի տարբեր լսարանների ուսանողներ և սարկավագներ, որոնք առանց հոգևորականի համազգեստի եկել էին «Վեհափառ» բղավելու և թվաքանակ ապահովելու համար: Հրապարակված լուսանկարները, որոնք քաղված են համացանցի տարբեր կայքերից, վկայում են, որ այդ անձինք ճեմարանի սաներ են և սարկավագներ (առայժմ անուններ չենք հրապարակի):
Այսկերպ հերթական անգամ ապացուցվում է, որ Գարեգին Բ-ն Սերժ Սարգսյանի տապալված իշխանության մնացորդն է:
Գործի է դրվում նույն աշխատելաոճը և եղանակները՝ ոչ միայն աջ ու ձախ վարկաբեկիչ տեղեկատվություններ տարածելով շարժման մասնակիցների հասցեին և ցեխ շպրտելով Հայ եկեղեցու զավակների վրա, այլև աջից-ձախից իր յուրայիններին ու կեղծ երկրպագուներին հավաքագրելով և «դեպքի վայր» բերելով՝ ի պաշտպանություն կաթողիկոսի:
Նոր Հայաստան, նոր հայրապետ. ֆեյսբուք