Քիմ Քարդաշյանի եղբոր հարսանիքի հանդիսությանը ընտանիքի ոչ մի անդամ ներկա չի եղել
Քիմ Քարդաշյանի խորթ եղբայր, Քենդալ և Քայլի Ջեններների հարազատ եղբայր և Ավրիլ Լավինի նախկին զուգընկեր Բրոդի Ջենները ամուսնացել է Քեյթլին Քարթերի հետ, ում հետ հանդիպում էր 4 տարի:
Հանդիսությունը տեղի է ունեցել Բալիում: Հրավիրվածների թվում չի եղել Բրոդիի ոչ մի բարեկամ:
Նրա սեռափոխված հայրը՝ Քեյթլին Ջենները, չի գնացել աշխատանքի պատճառով, Քայլին և Քենդալը անտեսել են հրավերը, Քիմը հրավեր չի ստացել:
Հիշեցնենք, որ նրա խորթ քույր Քիմ Քարդաշյանը հրաժարվել էր Քեյթլինին կանչել իր հարսանիքին, և որպես բոոքի նշան՝ հանդիսությանը չի մասնակցել նաև Բրոդին: