«Սասնա ծռերից» Արամ Հակոբյանի խափանման միջոցը փոխելու համար միջնորդություն է ներկայացվել
Այսօրվա դատական նիստում «Սասնա ծռեր-2»-ի գործով փաստաբան Տիգրան Եգորյանը միջնորդեց փոխել իր պաշտպանյալ Արամ Հակոբյանի խափանման միջոցը՝ նրա վատ առողջական վիճակի պատճառով։
Դատախազը չառարկեց, որ նրա նկատմամբ գրավ կիրառվի։