Եթե պարզվի, որ Կառավարության որևէ անդամ խուսափել է ծառայությունից, այդ մարդը տեղում կազատվի աշխատանքից. Փաշինյան
ԱԺ արտահերթ նիստում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նման հարց հնչեցրեց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը շ հարցրեց՝ Կառավարության նոր անդամները զինվորական ծառայություն անցե՞լ են:
«Գուցե ես սխալվում եմ, բայց որքան հասկանում եմ, ճնշող մեծամասնությունը զինվորական ծառայությանը առնչություն չունի»:
«Ես ինքս էլ ժամկետային զինվորական ծառայություն չեմ անցել: 1991թ.-ի օրենքով պետությունն ինձ բանակ չի տարել, ասել է, որ գնա զբաղվի ուրիշ գործով, եթե երկու եղբայրները ծառայել են բանակում, երրորդին չենք տանում: Կա երկու մոտեցում՝ պետությունն ասել է՝ քաղաքացի՛, զբաղվի՛ր ուրիշ գործով և երկրորդը՝ եթե ամեն ինչ արել են, որ չգնան բանակ»,- պատասխանեց վարչապետը:
Փաշինյանը հավելեց, որ եթե պարզվի, որ Կառավարության որևէ անդամ օրենքի խախտմամբ խուսափել է բանակից, այդ մարդը տեղում կազատվի աշխատանքից:
«Քանի դեռ ապացույց չկա, գործում է անմեղության կանխավարկածը»,- եզրափակեց Փաշինյանը: