Զոհրաբ Մնացականյանն ու Լավրովը կքննարկեն ԼՂ հիմնախնդիրը
ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը կքննարկեն արցախյան կարգավորման հարցը։ Այս մասին հաղորդել է ՌԴ արտգործնախարարությունը։
ՌԴ ԱԳՆ տվյալներով` նախարարները երկկողմանի հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հարցեր կքննարկեն նախագահ Պուտինի ու վարչապետ Փաշինյանի` Սոչիում տեղի ունեցած հանդիպման համատեքստում։
«Նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել միջազգային օրակարգի, ԵԱՏՄ, ՀԱՊԿ ու ԱՊՀ շրջանակում ինտեգրացիոն համագործակցության, ՄԱԿ–ի, ԵԱՀԿ–ի, ՍԾՏՀ–ի և այլ հեղինակավոր միջազգային ու տարածաշրջանային ֆորումների հարթակներին վերաբերող հարցերին»,- հաղորդվում է արտգործնախարարության հայտարարության մեջ:
Ինչպես հաղորդվում է, «կարծիքների փոխանակում տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման թեմայով, որում Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ ակտիվ միջնորդի դերակատարություն ունի»։
ՀՀ ԱԳՆ պաշտոնական այցը Մոսկվա մեկնարկել է այսօր՝ հունիսի 6-ին։