Բակո Սահակյանն ընդունել է «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինային
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ընդունել է «Ավրորա» մրցանակի դափնեկիր, անվանի բժիշկ Թոմ Քաթինային:
Նախագահը ողջունել է Թոմ Քաթինայի՝ Արցախ այցելելու որոշումը՝ նշելով, որ մեր երկրում քաջատեղյակ են նրա գործունեությանը եւ նրա անձի հանդեպ տածում են մեծ հարգանք:
Հանդիպմանը ներկա էին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանը, ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: