Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնություն․ հայ ըմբիշները բրոնզե մեդալներ նվաճեցին Ստամբուլում
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։
Հունահռոմեական ոճի 55 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալակիր է դարձել Նորայր Ախոյանը։ Նա 10։2 հաշվով հաղթել է Հունգարիայի ներկայացուցիչ Բենս Կովացին։ Նույն հաջողությունը կրկնել է նաև 63 կգ քաշայինների պայքարում հանդես եկող Սլավիկ Գալստյանը, որը 5։2 հաշվով հաղթել է Էրիկ Տորբային (Հունգարիա)։