Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ-ի գործարարների հետ
Առաջիկա օրերին ՀՀԿ խմբակցությունը կլքեն գործարար թևի ևս մի քանի պատգամավորներ: Շրջանառվում է Սամվել Ալեքսանյանի և Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) անունները: «Առավոտ»-ի աղբյուրի փոխանցմամբ` ՀՀԿ գործարար թևի ներկայացուցիչներն օրերս Արայիկ Գրիգորյանի առանձնատանը հանդիպում են ունեցել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Հանդիպումը կայացել է գործարարների նախաձեռնությամբ: Սերժ Սարգսյանը դեմ չի եղել գործարարների` ՀՀԿ-ից հեռանալուն, եթե դա կնպաստի նրանց գործունեությանը: Հիշեցնենք, երեկ ՀՀԿ-ն լքելու մասին հայտարարեց գործարար Արման Սահակյանը: