Ուզում եմ չմտածեք, որ մեր երկրում հնարավոր է «չուժոյ» կամ «սվոյ». Արայիկ Հարությունյանի կոչը՝ ցուցարարներին
Ինչպես արդեն հայտնել ենք, Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է ցուցարարների հետ:
Նա, ելույթ ունենալով Ստեփանակերտի ավտոկայանի դիմաց առավոտվանից մեկնարկած հանրահավաքի մասնակիցների մոտ, նշել է.
«Ուզում եմ վստահեցնել, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ բարձրացրած բոլոր խնդիրները մանրակրկիտ ուսումնասիրվում են: Եթե կան օբյեկտիվ կամ սուբյեկտիվ խնդիրներ, պետք է լուծենք միասին: Մենք քույր ու եղբայրներ ենք: Կոչ եմ անում, որպեսզի ընթացքում հանրային վերահսկման մեխանիզմներն ուժեղացնենք՝ հասարակական կազմակերպությունների տեսքով կլինի, ամենօրյա շփումների տեսքով կլինի, իսկ ես խոստանում եմ, որ ավելի հաճախ հանդիպումներ եմ ունենալու և այսպես ակտիվացնենք մեր հարաբերությունները և զարգացնենք մեր երկիրը: Ես ուզում եմ ձեզ բոլորիդ կոչ անել առաջին հերթին հանգստություն, եւ ուզում եմ չմտածեք, որ մեր երկրում հնարավոր է «չուժո յ» կամ «սվոյ», պետականամետ կամ հակառակը, որովհետև րոպեններ կամ ժամեր հետո մենք պարտավոր ենք լինել մի հարթակում, և մի ուղղությամբ, գիտեք` դա որն է»: