Արտակարգ դեպք «Զվարթնոց» օդանավակայանում. հարբած ուղևորի պատճառով թռիչքը հետաձգվել է
Operativ.am-ի ինֆորմացիայով՝ այսօր «Զվարթնոց» օդանավակայանում Երևան-Մոսկվա թռիչքը հետաձգվել է:
Թռիչքի հետաձգման պատճառը եղել է ուղևորներից մեկը, ով հարբած է եղել և մինչ թռիչքը իսկական իրարանցում է ստեղծել ինքնաթիռում:
Օդանավակայանի անվտանգության աշխատակիցները հարբած ուղևորին հեռացրել են ինքնաթիռից, ինչից հետո կես ժամ ուշացումով թռիչքն իրականացել է: