Սարգիս Գրիգորյանի դուստրերի հետ նոր լուսանկարը՝ հումորային գրառմամբ
Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանն Instagram-ի իր էջում դուստրերի հետ նոր լուսանկար է հրապարակել: Դերասանը Էվային եւ Յանայի հետ գտնվում է սրճարանում: Այս քնքուշ լուսանկարն ունի հումորային մեկնաբանություն: Սարգիս Գրիգորյանը գրել է. «Հով եղանակ, ընտանեկան մթնոլորտ ... Քանի տեսել եմ մի քիչ չդաստիարակեմ հ՞ը»: