ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանն ազատվել է աշխատանքից
ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, սակայն այն դեռ չի ստորագրվել: Այս մասին հայտնեցին ՍԱՊԾ մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատողություն էր արել ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանին, որ մայիսի 10-ին եւ մայիսի 16-ին նամակներ են ստացել ՌԴ «Ռոսսելխոզնադզոր» կազմակերպությունից եւ ինքն այդ մասին տեղյակ չի եղել:
Ի պատասխան ՍԱՊԾ պետը նշեց, որ նման նամակները կրում են պարբերական բնույթ, տարվա ընթացքում ստանում ենք բազմաթիվ նամակներ: