Norway Chess. Լևոն Արոնյանը կիսեց միավորը Ուեսլի Սոյի հետ
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկած Altibox Norway Chess սուպերմրցաշարի երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կիսեց միավորը ամերիկացի Ուեսլի Սոյի հետ: Պարտիան ավարտվեց 43-րդ քայլում։
Խաղաղ ելք ունեցան նաև տուրի մյուս պարտիաները։
3-րդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը։ Նորվեգացին ունի 1․5 միավոր։ Արոնյանն ունի 1 միավոր և հաջորդ տուրում կխաղա Կարլսենի հետ։
Առաջին տուրում հայ գրոսմայստերը սեւերով ոչ ոքի էր խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: