Կապանի հանքում 6 մարդ հացադուլ է սկսել, հարյուրավոր աշխատակիցներ՝ գործադուլ (տեսանյութ)
«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում արդեն 3-րդ օրն է մոտ 800 աշխատակիցներ գործադուլ են հայտարարել, իսկ այսօր՝ մայիսի 28-ին, 6 մարդ նաև հացադուլ է սկսել:
Այս մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք ահազանգեցին կոմբինատի աշխատակիցները: Ինչպես հայտնեց Կոմբինատում որպես ապարաբարձ մեքենավար աշխատող աշխատակիցներից մեկը, բոլորը մեկ մարդու պես կանգնած են և մասնակցում են գործադուլին: Պահանջը նույնն է՝ 40 տոկոսով աշխատավարձի բարձրացում: