Հայտնի է, թե երբ վաճառքի կհանվեն Մխիթարյանի անվանական խաղալիքները (լուսանկար)
Հայաստանի Ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվանական խաղալիքների վաճառքը կմեկնարկի հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության օրը.
«Ինտերակտիվ Մխիթարյան խաղալիքի թողարկումը նախատեսված է հունիսի 1-ին հայկական «Մանկան» խանութներում:
Շուտով հասանելի կլինի նաև միջազգային առաքումը: Մնացեք կապի մեջ»,- ասվում է Մխիթարյանի ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ, հիշեցնենք, Մխիթարյանն Ավանի ակադեմիայում ներկայացրել է իր անվանական խաղալիքը: