Մասիսի քաղաքապետը հերքում է տարածված տեղեկատվությունը
Վերջին օրերին մամուլում լուրեր են տարածվում, որ զանգվածային բողոքի գործողությունների ընթացքում՝ Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին ցուցարարների վրա հարձակվելու ու նրանց դաժանաբար ծեծի ենթարկելու դիմակավորված հրոսակախմբում անձամբ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն է ներգրավված եղել:
Operativ.am-ը կապ հաստատեց Դավիթ Համբարձումյանի հետ, ով նշեց, որ դեպքի հետ որևէ առնչություն չունի և տարածված տեղեկատվությունը բացարձակ կեղծիք որակեց:
«Ես և իմ շրջապատից առհասարակ որևէ մեկը նշված դեպքի հետ որևէ առնչություն չունենք: Ինձ համար անհասկանալի է, թե ինչու են մեր անունը շոշափում, այն դեպքում, երբ իրենք էլ նշում են, որ տվյալ անձինք դիմակավորված են եղել»,- նշեց նա: