Վերակազմավորում «Պանարմենիան մեդիա գրուպում»-ում
«Հրապարակ» թերթը գրում է. «Պանարմենիան մեդիա գրուպում» ապրիլյան գործընթացներից հետո կադրային եւ բովանդակային վերակազմավորում է ընթանում, քանի որ համոզվել են, որ ցանցում ընդգրկված լրատվականները պատրաստ չէին դիմագրավելու քաղաքական նոր իրավիճակին։ Բովանդակային փոփոխություններից բացի, նաեւ կադրային կրճատումներ են ընթանում։
«Արմենիա» հեռուստաընկերության աշխատակիցների մի մասն այժմ նոր աշխատանք է փնտրում, 2 շաբաթ է՝ «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարը եթեր չի հեռարձակվել։ Փոխարենը ուժեղացվում է Tert.am կայքը, որի աշխատանքից ղեկավարությունը գոհ է։ Այստեղ անցել են ուղիղ հեռարձակումների ֆորմատին, ինչը նախկինում բացակայում էր։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: