Լևոն Զուրաբյանը հանդիպել է Իվան Վոլինկինին
Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօր՝ մայիսի 22-ին հանդիպել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Այս մասին տեղեկացնում են ՀԱԿ գրասենյակից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և դրա զարգացման հեռանկարները, հայ-ռուսական հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակում, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, հայ-ռուսական համագործակցության այլ հարցեր: