Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո ՀՀ-ն և ՌԴ-ն քննարկում են հարաբերությունների հետագա զարգացման հարցերը
Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ։ Այս մասին հաղորդել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման հարցեր մայիսի 14-ին Սոչիում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքների լույսի ներքո։