Խաշ՝ Դիլիջանում, ժենգլայով հաց՝ Արցախում. CNN-ի հաղորդումը՝ Հայաստանի մասին
Մայիսի 20-ին CNN-ը ցուցադրել է Հայաստանի մասին թողարկումը՝ «Parts Unknown» հաղորդման շրջանակում՝ հայտնի շեֆ խոհարար Էնթոնի Բուրդենի մասնակցությամբ:
Էնթոնին հաղորդման ընթացքում համտեսում է հայկական ավանդական խոհանոցի ուտեստներ՝ տոլմա, ժենգյալով հաց, խորոված, թանապուր, խաշ և այլն:
Նրան Հայաստանում և Արցախում ուղեկցել է Սերժ Թանկյանը: