Հետախուզվողը հայտնաբերվելուց հետո փորձել է ինքնավնասում կատարել (տեսանյութ)
Ապրիլի 4-ին Տավուշի մարզի ոստիկանություն դիմած մի քաղաքացի հայտնել էր, որ ավազակային հարձակման է ենթարկվել:
Երևանից տաքսի նստած երիտասարդը Վարագավան գյուղի գերեզմանոցի մոտ դանակով սպառնացել է վարորդին և հափշտակել նրա բջջային հեռախոսն ու գումարը:
Ոստիկանության կատարած աշխատանքների շնորհիվ պարզվեց, որ հնարավոր է հանցագործությունը կատարած լինի Վարագավան գյուղի բնակիչ 27-ամյա Գոռ Մանուչարյանը:
Մայիսի 17-ին ևս մեկ նման ահազանգ ստացվեց, տաքսու վարորդը հայտնել էր, որ Երևանից մի երիտասարդ ուղևորվել էր դեպքի Պառավաքար գյուղ և տաքսու համար չվճարելով փախել էր:
Գոռ Մանուչարյանին ոստիկանները հայտնաբերեցին իր բնակարանում, նա էլ չենթարկվելով ոստիկանների պխահանջին իր մոտ եղած ածելիով ինքնավնասում կատարեց պարանոցի աջ մասի հատվածում: Քրեական հետախույզները նրան վնասազերծեցին և տեղափոխեցին Բերդի հիվանդանոց:
Մանուչարյանը կալանավորված է: