Վիրահատությունից հետո մահացել է ավտովթարի պատճառով վնասվածք ստացած մեկամյա երեխան. հարուցվել է քրգործ
Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 1-ին մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է այս տարվա փետրվարի 21-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 8 վիրավորներից 1-ամյա Աշոտ Վարդանյանի մահվան հանգամանքով։ Վերջինս մայիսի 11-ին հերթական անգամ վիրահատվելու նպատակով տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ, ըստ տեղեկությունների, վիրահատությունից հետո մահացել է։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 21-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։