Կարոտում եմ քեզ, եղբայր. Սերժ Թանկյանի գրառումը՝ Քրիս Քորնելի հիշատակին (լուսանկար)
Լրացել է Քրիս Քորնելի մահվան տարելիցը: Երաժիշտն ինքնասպան էր եղել 2017 թվականի մայիսին՝ Դեթրոյդում համերգից հետո:
Սերժ Թանկյանը, որը համագործակցել է Քորնելի հետ «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի շրջանակներում, իր Instagram-ում նրա հետ լուսանկար է հրապարակել և գրել.
«Անցած տարի ես մեկ անգամ չէ, որ զգացել եմ քո ներկայությունը: Դու միշտ մեզ հետ ես ոչ միայն քո երաժշտությամբ և ձեռքբերումներով, այլև հրաշալի մարդու քո էությամբ, որին ճանաչելը գերագույն հաճույք էր ինձ համար: Կարոտում եմ քեզ, եղբայր»: