«Գանձասար-Կապանն» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Հայաստանի գավաթը (տեսանյութ)
«Գանձասար-Կապանը» նվաճել է Հայաստանի 2017/18 խաղարկության Գավաթը՝ եզրափակչում 11- մետրանոց հարվածաշով հաղթելով «Ալաշկերտին»:
Խաղի հիմնական ժամանակում գոլ չգրանցվեց, լրացուցիչ ժամանակում «Գանձասար-Կապանը» գնդակ բաց թողնելուց հետո կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը:
Թիմերը խաղը շարունակել են հետխաղա 11-մետրանոց հարվածաշարում, որտեղ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Դավիթ Մանոյանի և Տարոն Ոսկանյանի խայտառակ վրիպումներից հետո երևանյան թիմը պարտություն է կրել:
Հայկ Իշխանյան ❌ Ուրոշ Նենադովիչ ✔ Ալեքս Ջունիոր ✔ Արտակ Եդիգարյան ✔ Արա Խաչատրյան ✔ Գագիկ Դաղբաշյան ✔ Լուբամբո Մուսոնդա ✔ Դավիթ Մանոյան ❌ Գեղամ Հարությունյան ✔ Տարոն Ոսկանյան ❌: