Վրաստանում վթարից տուժած ՀՀ քաղաքացիներից մեկին վիրահատել են. վիճակը կայուն է
Վրաստանի Մցխեթա-Թբիլիսի ավտոճանապարհին՝ Մցխեթա քաղաքի մոտ մայիսի 13-ին ժամը 22.20-ի սահմաններում տեղի ունեցել ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Մայիս Կարոյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ Անուշ Դալալյանին այս պահին վիրահատում են։
Վրաստանում ՀՀ դեսպանությունից News.am-ին հայտնում են, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, վիճակը գնահատվում է կայուն:
Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և տուժողի առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին ժամը 22:24-ի սահմաններում Մցխեթա-Թբիլիսի ավտոճանապարհին՝ Մցխեթա քաղաքի մոտ տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. իրար էին բախվել են «Mercedes» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով տուժել էին ՀՀ քաղաքացիներ Մայիս Կարոյանը (1978թ.) և Անուշ Դալալյանը (1977թ.)։ Վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել էին Մցխեթայի քաղաքային հիվանդանոց: