«Վարչապետը երեկոյան ասեց, առավոտյան իրականացրեց». զինվորի մոր հուզիչ գրառումը (լուսանկարներ)
Սահմանին ծառայող զինվորներից մեկի մայրը՝ Նինա Թաթոսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Ժողովուրդ, Աստծո փառքի համար եմ վկայում, որ այսօրվա իշխանությունը իրոք Տիրոջից է իմ համար:
Զինվոր տեղես էր զանգել. ուրախ-ուրախ պատմում էր, թե այսօր զորամասում իրենց բաժանել են քաղցրավենիք, ներքնազգեստներ, գուլպաներ, յուրաքանչյուրից հարցրել են և իրենց մոտ նշել, թե ով ինչի կարիք ունի, որպեսզի մինչև երեկո բերեն:
Ամբողջ սրտով փառք եմ տալիս իմ Աստծուն: Հիացած եմ մեր վարչապետով՝ երեկոյան ասեց, առավոտյան իրականացրեց: Փառք Հիսուսիս:
Մոր համար առավել կարևոր բան կա՞»: