Վերջ տվեք դիլետանտիզմին. ազգովի դարձել ենք քաղաքական տեխնոլոգ ու քաղաքական մեկնաբան
Ժողովուրդ ջան մի բան խնդրեմ,
Եկեք պայմանավորվենք, որ յուրաքանչյուրը զբաղվի իր գործով, ոսկերիչը` ոսկերչությամբ, քաղաքագետն ու քաղաքական գործիչները` քաղաքականությամբ, իրավաբանները` իրավաբանությամբ, ծրագրավորողները` ծրագրավորմամբ:
Ազգովի դարձել ենք ստրատեգ, քաղաքական տեխնոլոգ ու քաղաքական մեկնաբան` խոսում ու մեկնաբանում եք երևույթներ, որոնցից մասին տարրական գիտելիքներ, պատկերացում ու փորձառություն չունեք:
Վերջ տվեք դիլետանտիզմին, զբաղվեք էն գործով, որը ձեր մոտ լավ է ստացվում, աշխատեք ձեր վրա, բարձրացրեք ձեր մասնագիտական ունակություններն ու կարողությունները:
Հավատացեք, դուք ձեր մասնագիտության մեջ պետությանն ու ժողովրդին ավելի եք անհրաժեշտ ու կարևոր, քան քաղաքականության ու պետական կառավարման ոլորտում:
Արթուր Ղազինյան. ֆեյսբուք: