Հոգեբանական աջակցություն Պուտինի կողմից՝ Քուրդիստանի ժողովուրդի համար
Իրաքյան Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել են Մոսկվայում: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական և քաղաքական հարցեր: Բարզանին այս հանդիպումը համարել է հոգեբանական աջակցություն Քուրդիստանի ժողովուրդի համար:
Պուտինը հատուկ շեշտել է , որ Իրաքյան Քուրդիստանի հետ կապերը Մոսկվան ունի դեռևս Խորհրդային տարիներից:
Իմ կողմից ավելացնեմ, որ Նեչիրվան Բարզանիի պապը Մուլլահ Մուստաֆա Բարզանին 500 հոգուց բաղկացած Փեշմերգայի երթն է ղեկավարել 1947թ.-ին Մահաբադից դեպի Խորհրդային Միություն:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք