ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու դեպքում «Ժառանգությունը» կմասնակցի, չի բացառվում՝ նաև դաշինքով
«Ժառանգությունը» միանշանակ մասնակցելու է հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այս պահին չի կարող ասել՝ ինչ ձևաչափով, դաշինքո՞վ, թե՞ առանց դաշինքի, քանի որ դեռ գործընթացներ են ընթանում, որոնք կազդեն որոշումների կայացման, քննարկումների վրա:
«Նիկոլ Փաշինյանին իր թիմով և երկրին պետք է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն օր առաջ անցկացվեն. Հանրապետականի, և այսպես ասած՝ սողացող հեղափոխության համար որքան ընտրություններն ավելի ուշ լինեն, այնքան լավ: «Ժառանգությունն» ամեն պահի պատրաստ է նաև նոր ծրագիր ներկայացնել: Այս անգամ շատ ավելի պատրաստ ենք ընտրություններին մասնակցելու, քան նախկինում՝ռեսուրսների առումով»,-շեշտեց Արմեն Մարտիրոսյանը:
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահը մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կարևորում է ոչ միայն «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունը, այլև այն, որ պետք է փոխել «Կուսակցությունների մասին» օրենքը։ Նրա խոսքով՝ շատ փորձագետներ նաև նշում են կապիտալիզացիայի մասին օրենքը, որի շրջանակում իշխանությունը և բիզնեսը պետք է հստակ տարանջատվեն: Նա ընդգծեց, որ անկախ նրանից՝ այս պահին խորհրդարանում քաղաքական մեծամասնության հետ այս հարցերի շուրջ կոնսենսուս կլինի՞, թե ոչ, փոփոխության համար ճանապարհներ կան:
Մանրամասները՝ այստեղ: