Երևանում ծառը ընկել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վրա
Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 8-ին, ժամը 18:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում ծառն ընկել է «Opel» մակնիշի ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ ծառը պոկվել և ընկել է շենքի մոտակայքում կայանած «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վրա:
Փրկարարները մասնատել են ծառը և տեղափոխել անվտանգ տարածք: